Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.02.2015 | 00:04

Առավոտ լուսո


Մեղքերից հյուծվածս հյուծվելով
աղաչում եմ բարիք հյուսել ինձ։
Փրկի՛չ բոլորի, փութա՛ փրկել
ինձ մեղքերի փորձություններից։
Քավի՛չ հանցանքների,
քավի՛ր օրհնաբանողիս`
Քեզ փառաբանություններ երգելու։
Աստվածածնի բարեխոսությամբ հիշի՛ր,
Տե՛ր, և ողորմի՛ր։


Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 2180

Մեկնաբանություններ